Եկող տարի գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար պետք են օրենսդրական դաշտի բարեփոխումներ. համոզված է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։ Պետք է ոռոգման ջրի ու հակակարկտային ծրագրերը եկող տարի զարգացնենք, պետք է ռուսական շուկայում կայուն տեղ զբաղեցնենք, այդ շուկայի համար այսօր պայքարում են եւ Իրանը, եւ Ադրբեջանը, եւ Միջին ասիական երկրները:
Ռուսական շուկան գրավելու համար պարոն Բերբերյանը կոչ է անում գյուղացիներին ավելացնել կարտոֆիլների ցանքատարածքները. «Խոսքը վաղահաս կարտոֆիլի մասին է, եկող տարի մենք ուզում ենք ավելացնել արտահանումը: Լավ սերմացու ձեռք բերենք. ով չի կարողանա, մենք կօգնենք»:
Ամփոփելով անցած տարին` Հրաչ Բերբերյանը նկատեց, որ ամենավատ վիճակում եղել է լոլիկը. «Լոլիկի գինը այս տարի 300 դրամից չիջավ, դրա համար կառավարությունը պիտի գործ անի: Եթե ցեցի դեմ պայքարեին, լոլիկ կարտահանեինք, բայց խնդիր ունենք, ոչ մեկը չի լուծում դա»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ