Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հարբա՞ծ էին. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 23,2015 12:42

Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե Մոսկվայում Սերժ Սարգսյանի արտասանած ելույթը «սթափության կոչ էր՝ ուղղված ՀԱՊԿ-ին եւ դաշնակից երկրներին»։

«ՉԻ» – Եթե դա իսկապես սթափության կոչ էր, հռետորը ճիշտ չէր ընտրված։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ «սթափվե՛ք, սթափվե՛ք» բացականչություններն ավելի լավ են ստացվում։

Իսկ ընդհանրապես՝ անհասկանալի է, թե ի՞նչ սթափության մասին է խոսքը։ Ինչ է, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հարբա՞ծ էին, կամ այնպիսի թմրածության մեջ էին, որ չէի՞ն գիտակցում իրենց երկրների շահերը։

Կարծում ենք՝ իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն էր. բոլոր այդ նախագահները շատ սթափ առաջնորդվում էին իրենց երկրների պետական շահերով, եւ միայն Սերժ Սարգսյանն էր կոչ անում դա «թարգել» եւ առաջնորդվել Ռուսաստանի ու Հայաստանի շահերով։ Անշուշտ՝ շատ սթափ կոչ էր։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031