«Մենք Ազատության հայ ժողովրդական իշխանության հրապարակից չենք հեռանալու, այստեղ կմնա մեր պետական դրոշը», երեկ հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ներկաներին տեղեկացրել, որ անձամբ ինքն առաջիկայում մեկնելու է ԱՄՆ, իսկ հետո «գործուղվելու է տարբեր երկրներ»՝ որոշակի քաղաքական եւ դիվանագիտական աշխատանք իրականացնելու համար։
«ՉԻ»- Նոր տարին, իհարկե, ընտանեկան տոն է, եւ բոլորն էլ ցանկանում են այդ տոնը նշել ընտանեկան ջերմ միջավայրում։ Ու ոչ մի հեղափոխություն չի կարող խանգարել դրան։
Երեխաներն էլ, երբ բակում «կռիվ-կռիվ» են խաղում, նույնիսկ «վճռական ճակատամարտի» պահին դադարեցնում են խաղը, հենց որ մեկնումեկի ծնողները լուսամուտից կանչում են «Ռաֆուլի՛կ, բարձրացի տուն, քնելու ժամն է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում