ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հանդես է եկել մի հայտարարությամբ, որի տարածումից հետո ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը սթրեսի ենթարկվեց. «Սա պատերազմ է։ Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը, եւ չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետեւ հրադադար մենք, ըստ էության, այլեւս չունենք»,- երեկվա ասուլիսում ասել է Հովհաննիսյանը, ով սակայն, դրանից 2 ժամ անց արդեն եթերից պարզաբանում էր, որ ինքը նկատի չի ունեցել պատերազմ բառի «բացարձակ իմաստը», եւ որ, փառք Աստծո, երեկվա դրությամբ սահմանային լարվածությունը նվազել է։
Թե ինչպիսի գնահատական կարելի է տալ նման անլուրջ, չմտածված հայտարարությանը, կարծում ենք՝ լավագույնս կասեն իրենց զավակներին բանակ ուղարկած մայրերը, իսկ ՊՆ ղեկավարությանը խորհուրդ կտանք ժամանակ առ ժամանակ այս կամ այն լրատվամիջոցին «հանրության մեջ խուճապ չտարածելու» խորհուրդներ տալիս՝ նախ եւ առաջ այն ուղղել սեփական խոսնակին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում