Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Սերժ Սարգսյանի ելույթի համար պետք է ասեմ՝ լավ է ուշ, քան երբեք». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 23,2015 11:38

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ հայտարարեց, թե ՀՀ ՊՆ խոսնակը երեկ հասկացրել է, որ եթե գա Ադրբեջանին պատժելու պահը, Հայաստանը դա անելու է, որովհետեւ արդեն Ադրբեջանը հայտարարել է պատերազմ, որն այլեւս պիտի ճանաչվի որպես պատերազմ։

 

– Պարոն Սաֆարյան, Սերժ Սարգսյանի երեկվա կոշտ ելույթը ՀԱՊԿ գագաթնաժողովում շատ մեծ աղմուկ է բարձրացրել, այսօր էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասաց, որ ՀԱՊԿ-ն, ըստ էության, ձեւական կառույց է, ինչպե՞ս կարելի է հասկանալ Սարգսյանի այս աննախադեպ ելույթը։

– Տարիներ շարունակ փորձագետները մատնանշում էին, որ ՀՀ-ի դեմ ռազմական սպառնալիքի առկայության դեպքում ՀԱՊԿ-ն չի պատասխանելու։ ՀԱՊԿ-ն երբեք իր հովանոցով չի ծածկել այս տարածքը։ Մեզ միշտ հանգստացրել է, թե ՀԱՊԿ-ն թուրքական սպառնալիքին գոնե հակակշռում է։ Հիմա բոլոր վտանգները միախառնվել, միահյուսվել են ադրբեջանական վտանգի հետ, եւ մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ոչ միայն անտարբեր են մեր նկատմամբ, այլ նաեւ նրանցից շատերը ուղղակի շատ սերտ հարաբերություններ ունեն թե՛ Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ։ Եվ Հայաստանի իշխանությունները իրենք ստիպված եղան խոստովանել, որ ՀԱՊԿ-ն ադեկվատ չէ Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության միջավայրին եւ դրա սպառնալիքներին։ Ադրբեջանը արդեն 2-րդ տարին է, բացահայտ հետախուզում է՝ ինչպես աշխարհը կվերաբերվի իր գործողություններին, ՀԱՊԿ-ն կվերաբերվի հրադադարի ռեժիմի խախտմանը, ինչպիսին են հայ-ոուսական հարաբերությունները՝ արդյոք Ռուսաստանը կկանգնի՞ Հայաստանի կողքին, եթե ինքը հարձակվի եւ ինչպիսի՞ն կլինի ՀԱՊԿ-ի արձագանքը, եթե ինքը ոտնձգություն իրականացնի Հայաստանի նկատմամբ։ Այսինքն, 3-ով էլ Բաքուն ստացավ ուղերձ, որ հրադադարի ռեժիմի խախտման համար որեւէ մեկի կողմից չի պատժվում։ Եվ, հետեւաբար, այս անպատժելիության մթնոլորտում այսպիսի պատասխաններ ստանալուց հետո Ադրբեջանը շարունակեց այդ ամենը։

Սերժ Սարգսյանի ելույթի համար պետք է ասեմ՝ լավ է ուշ, քան երբեք։ Թերեւս առաջին անգամ պաշտոնական Երեւանի անունից ձեւակերպվեց ՀԱՊԿ-ի անգործության եւ անադեկվատության հարցը։

Իհարկե, սա դեռեւս կես քայլ է, որովհետեւ երկրի քաղաքական դիրքավորումը որքան էլ կարեւոր է, բայց նաեւ մյուս կողմից սրան պիտի հետեւեն լուրջ քայլեր՝ խնդիրը իսկապես ՀԱՊԿ-ի օրակարգ բերելու, կամ էլ թող հայտարարեն, որ այդ կառույցը գոյություն չունի, կամ այդ կառույցը պիտի իսկապես կանգնի երկընտրանքի առաջ, ինչպես ՆԱՏՕ-ն ապացուցեց, որ կանգնած է Թուրքիայի կողքին։

Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում այս առումով պատեհություն է, եւ այժմ այդ խնդիրը պետք է բերի օրակարգ, եւ բոլորը պիտի դիրքորոշում հայտնեն այդ խնդրի վերաբերյալ։ Արդեն սեւ եւ սպիտակի խնդիր է։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031