Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

Դեկտեմբեր 23,2015 11:25

Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն այդ երկրներին կմոտեցնի խաղաղ բանակցային գործընթացին:

ՄԱԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Բան Կի Մունը կարծիք է հայտնել, թե «գագաթնաժողովը երկու կողմերին հնարավորություն կտա քննարկել հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու եւ քաղաքացիականների շրջանում զոհերի դեպքերը կրճատելու ուղղությամբ գործնական քայլեր եւ մշակել խաղաղ գործընթացը մոտեցնելու ճանապարհ»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ առանձնացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որոնք կազմակերպել են այդ գագաթնաժողովը Շվեյցարիայում: Նա կոչ է արել Երեւանին եւ Բաքվին սերտ համագործակցել Մինսկի խմբի հետ լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաեւ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են բերել նոր բռնության:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031