Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինի գինը չի իջնում մենաշնորհի պատճառով. ՀՅԴ պատգամավոր. «Ա1+»

Դեկտեմբեր 23,2015 11:18

ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ մեր դրամին առայժմ ոչինչ չի սպառնում. «Այսօր ճնշումներ մեր դրամի վրա դեպի նվազեցում չկա»:

Պարոն Մելիքյանը տեղյակ է, որ օրերս Ամերիկայի ֆեդերալ ռեզերվային համակարգը թանկացրել է իր դոլարը, որի հետեւանքներն աշխարհի բոլոր արժույթները կզգան, մենք էլ հեռու չենք մնա այդ ազդեցությունից. «Բայց այդքան արագ այդ ազդեցությունը Հայաստան չի հասնի, եւ այնքան զգալի չի լինի, որքան, երբ այդ պրոցեսները կապված են նավթի հետ»:

Մեր դրամն, ըստ պատգամավորի, դոլարի հարաբերությամբ արժե հենց այնքան, որքան այսօր արժե. «Շատ տնտեսագետներ, բավականին հարգված տնտեսագետներ, ամիսներ առաջ կանխատեսում էին, որ մեր դրամը պետք է արժեզրկվի 500 եւ ավելի, 560 նույնիսկ դրամ մեկ դոլարի համար: Իրողությունն այն է, ինչ-որ մենք այսօր տեսնում ենք: Եվ մոտ ապագայում, որովհետեւ մեծ հեռանկարի համար շատ դժվար է կանխատեսել, մոտ ապագայում ես չեմ տեսնում ազգային արժույթի կտրուկ վայրիվերում»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031