Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՏԲ-Հայաստան» բանկն ընկել է ամերիկյան պատժամիջոցների տակ. Ria

Դեկտեմբեր 23,2015 11:11

Ամերիկայի Միացյալ Նահանգները համալրել է Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ցանկում ընդգրկված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց թիվը: Այս տեղեկությունը հաղորդել է «Ria»-ն:

Պատժամիջոցների ցանկում են ավելացվել Բանկո ՎՏԲ Աֆրիկան, ՎՏԲ բանկի Հայաստանում, Ղազախստանում, Ավստրիայում, Բելառուսում եւ Ուկրաինայում տեղակայված մասնաճյուղերը:

Ընդհանուր առմամբ ցանկում ավելացվել են 34 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

Հաղորդվում է, որ պատժամիջոցների ենթարկվելիք ընկերությունների ցուցակում են ընդգրկվել նաեւ Սբերբանկի ու ՎՏԲ-բանկի ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամները, «Yandex-Money» համակարգը:

Հավելենք, որ ՎՏԲ բանկի բաժնետոմսերի 3%-ը պատկանում է Ադրբեջանում գրանցված նավթային ընկերությանը: Բաժնետոմսերի 60%-ը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանն, իսկ մնացածը տարբեր ընկերությունների:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031