«Էժան անանասնե՛րը, գնեք էժան անանասնե՛ր». երեկ այս 7-8 տարեկան երեխան «Սուրմալուի» եւ «Փեթակի» մոտ անցորդներին խնդրում էր, որ իրենից ընդամենը 2000 դրամով անանաս գնեն: Նա փորձառու առեւտրականի հմտությամբ բանակցում էր գնորդների հետ, համոզում, խնդրում: Ցրտից մատները կարմրել, ճաքել էին: 9-ամյա Վազգենն էլ Մալաթիայի շուկայում էր խնդրում, որ իրենից կգ-ը 550 դրամով նարինջ գնեն, վերջանա, գնա տուն:
Այդ երեխաները այդ ժամին պետք է դպրոցում լինեին կամ տանը՝ տնային աշխատանքները կատարելիս, որովհետեւ ուսումնական տարին դեռ չի ավարտվել: Բայց շատ երեխաներ մեր երկրում այլ խնդիրներ ունեն լուծելու, առջեւում էլ Նոր տարին է:
Լուսանկարը՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
23.12..2015