Ուկրաինական «Uapress» կայքը հաղորդում է, որ երեկ կրակ է բացվել Ենակիևոյի միջշրջանային դատախազ հայազգի Հարություն Դանիելյանի «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի արդյունքում վերջինս մահացել է: Հաղորդվում է, որ դատախազին սպանել են նրա ծննդյան օրվանից երկու օր առաջ:
Լրագրող Դենիս Կազանսկին այս առիթով տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել «Դոնեցկի Ազգային Հանրապետության» տարածքում՝ Շախտյորսկ քաղաքում: Կազանսկիի խոսքերով՝ մինչեւ ռազմական հակամարտությունը Դանիելյանն աշխատել է Ուկրաինայի դատախազությունում:
Լրագրողը հայտնել է Դոնեցկի ԶԼՄ-ներում այս սպանության մասին տեղեկատվություն չկա. «Միայն ԴԱՆ-ի դատախազությունում կա համեստ տեղեկատվություն, առանց բացատրությունների»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ