Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր. «Ոչ միայն հրանոթներով են կրակում, այլեւ տանկեր են երեւում սահմանին». «Հրապարակ»

Դեկտեմբեր 23,2015 10:24

Դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը լայն արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում։ Ելույթում Սերժ Սարգսյանը կշտամբել էր դաշնակից պետություններին Լեռնային Ղարաբաղի հարցում քար լռություն պահպանելու, Հայաստանին աջակցություն չհայտնելու եւ ադրբեջանական ագրեսիային որեւէ կերպ չարձագանքելու համար։ Ժամանակը չէ՞, որ, կշտամբանքի խոսքերից զատ, Հայաստանն անցնի ռեալ գործողությունների՝ բանակցությունների կողմ դարձնելով Արցախը։ Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արզիկ Մխիթարյանի հետ։

–  2016-ի  հունվարին  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում է կազմակերպելու՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման քայլերի վերաբերյալ։

– Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ քննարկում են, որ հանձնախումբ գործի, որը կճշտի, թե ինչպես է սկսվում հակամարտող կողմերի ագրեսիան, ով է առաջինը սկսում եւ ինչ հանգամանքներում։ Գուցե սա տա իր արդյունքը եւ զսպող հանգամանք դառնա, որովհետեւ նրանք անընդհատ արդարանում են, որ իրենք չեն հարձակվողները՝ համոզված լինելով, որ դա տեխնիկական խնդիր է, եւ դժվար է ճշտելը։

Հիմա փաստ է, որ այստեղ խաղաղության եւ նույնիսկ հարաբերական խաղաղության մասին խոսք լինել չի կարող, այստեղ պատերազմական իրավիճակ է, եւ յուրաքանչյուր օրը բերում է նոր անակնկալներ, նոր զոհեր։

– Իրավիճակը կարծես ավելի սրվել է վերջին երկու շաբաթներին, որովհետեւ մինչ այդ հրանոթներով կրակ չէին բացում, հնարավոր համարո՞ւմ եք, որ սա պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերություններով, եթե նկատի ունենանք նաեւ երկու կողմից արվող հայտարարությունները։

– Ի դեպ, ոչ միայն հրանոթներով են կրակում, այլեւ տանկեր են երեւում սահմանին, դրանք դուրս են բերել սահման։ Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է ուժով հարցը լուծել, մեր բանակը, փառք Աստծո, պատրաստ է։ Ինչ վերաբերում է գերտերությունների հարաբերություններով պայմանավորված լարմանը, ապա ոչինչ չի բացառվում։ Եկեք չմոռանանք, որ գերտերություններն ունեն իրենց շահերը, եւ այդ մութ խաղերում շատ դժվար է կողմնորոշվել, թե որ պետությունն ինչ ակնկալիքներ ու ձգտումներ ունի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱն

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031