Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները :
Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող, առնվազն յոթ տարվա աշխատանքային փորձ ունեցող 34 լրագրողներ : Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի չեմպիոն , հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին :
Ստորև ներկայացնում ենք 2015 2 թվականի 10 լավագույն մարզիկների անվանացանկը :
1 . ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հ / հ ըմբշամարտ 339 միավոր
Կարդացեք նաև
2 . ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ հ /հ ըմբշամարտ 267
3 . ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ սպորտային մարմնամարզություն 265
4 . ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ծանրամարտ 231
5 . ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ սպորտային մարմնամարզություն 113
6 . ԱՐՄԱՆ ԵՐԵՄՅԱՆ թաեքվոնդո 107
7 . ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ սամբո 106
8 . ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ բռնցքամարտ 101
9 . ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ծանրամարտ 99
10 . ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ծանրամարտ 95
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 4 մարզիկների անուններ . Արթուր Դավթյան / սպորտային մարմնամարզություն , 81 միավոր / , Լևոն Արոնյան /շախմատ , 35 միավոր / և Հենրիկ Մխիթարյան / ֆուտբոլ , 31 միավոր / :
Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը :
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ