Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղանիսը գնդակոծվում է

Դեկտեմբեր 22,2015 23:33

Դեկտեմբեր 22-ին, ժամը 21.30-ից մինչեւ 22-ը ադրբեջանական զինուժը ընդհատումներով կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վրա: Կրակն ավելի ինտենսիվ է դարձել ժամը 23-ից հետո:

Բաղանիսից հայտնեցին, որ ներկայումս Բաղանիս-Ոսկեպար հիմնական, սահմանի եզրով ձգվող ճանապարհով մեքենաներ չեն երթեւեկում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայ says:

    Եթե սկսվի պատերազմը, ապա այն լինելու է կենաց մահու, և, այս անգամ, վստահ եմ վերջնական: Այնպես վերջնական, որ պատերազմից հետո հերթական միջնորդական ու ոչինչ չտվող առաքելություններ չձևավորվեն, որովհետև բանակցելու էլ ոչինչ չի մնալու: Բայց պատերազմում հաղթում է ոչ թե բանակը, այլ ազգը, սա հայտնի փաստ է: Եվ որքան առողջ հասարակություն ունես դու, այնքան հաղթելուդ հնարավորությունը բարձրանում է:
    Ինչու՞ բարբարոսներին հաջողվեց հասնել Հռոմի մատույցներին, գրավել քաղաքն ու մեծ հաշվով, վերացնել աշխարհի այն ժամանակվա ամենակատարյալ քաղաքակարթությունը: Որովհետև Հռոմն ընկղմվել էր հեշտանքի, վայելչության մթնոլորտում, որովհետև պատրիկներն այլևս կորցրել էին իրականության զգացողությունը, որովհետև Հռոմի քաղաքացիների բարոյական պաշտպանվածությունն անհույս անկում էր ապրել:
    Հիմա մեր պարագայում. ցանկացած պատերազմի պատրաստվող հասարակություն և իշխանությունը, որը գլխավորում և որոշումներ է ընդունում, պարտավոր է հաշվի նստել բնակիչների կենսական պահանջների հետ, որոնք միայն հաց չէ, որ ուզում են, չնայած հացի խնդիր նույնպես կա և շատ ուժեղ: Անհրաժեշտ է խորքային բարեփոխում, օլիգարխիայի բեսպրեդելի վերացում, կոռուպցիոներների հեռացում իշխող պետական համակարգի բարձր օղակներից, սոցիալական այսքան ցցուն անարդարությունների դեմ իրական, այլ ոչ թե իմիտացիոն պայքար:
    Պատերազմը հաղթում են բոլորը՝ սահմանին կանգնած տղաները, նրանց թիկունքն ապահովողն ու այդ տղաների ընտանիքների կարիքների մասին որոշում ընդունողները: Հիմա կամ երբեք, հիմա լավագույն հնարավորությունն է ձերբազատվել այդ աղտից։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031