Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք բարձրացրել են համակարգային խնդիրներ, դրանք մեկ օրվա լուծման խնդիր չեն». Հովհաննես Սահակյան

Դեկտեմբեր 22,2015 22:42

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը վաղը կայցելի հացադուլ սկսած ցմահ ազատազրկման դատապարտվածներին, նրանց հորդորելու դադարեցնել հացադուլը:

«Կփորձեմ նրանց հետ որոշ հարցեր քննարկել: Նրանք բարձրացրել են համակարգային խնդիրներ, դրանք մեկ օրվա լուծման խնդիր չեն: Ընթացքում կփորձենք վերանայման, շտկելու բարելավելու կարիք ունեցող բոլոր հարցերը բարելավել ու շտկել»,- ասաց պատգամավորը:

Հովհաննես Սահակյանն այսօր ընդունել է ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներին: Ծանոթացել ցմահ դատապարտվածների ուղարկած տասը կետանոց առաջարկներին. «Օրինակ՝ 2011-ի մայիսի 25-ին քրեական օրենսգրքում փոփոխություններ են եղել, ազատազրկման առավելագույն պատիժը՝ քսան տարին, դարձել էր տասնհինգ տարի, բայց դատապարտյալներն ասում են՝ դա չի կիրառվում: Պայմանական վաղաժամկետ ազատման հարցն են բարձրացնում: Կալանավայրերում ազատազրկման ռեժիմի փոփոխության հարցը»:

Պատգամավորի խոսքով, դատապարտյալների պահանջները՝ գործերի վերանայումը, մեղմացումը դատարանի գործն է, ոչ թե Ազգային ժողովի. «Դատարաններն են, որ պետք է վերանայեն, քննեն կամ նոր երեւան եկած հանգամանքները հաշվի առնեն, հետեւաբար այստեղ օրենսդրական որեւէ նորմի փոփոխությունը, չեմ կարծում, որ հնարավոր է, քանի որ ԱԺ իրավասության կամ գործառույթների մեջ օրենքներ ընդունելն ու օրենքների մեջ փոփոխություններ կատարելն է, ոչ թե մեղմացումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031