Լրահոս
Օրվա լրահոսը

Կվերականգնվեն լուսանկարչի ոչնչացրած լուսանկարները. (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 22,2015 22:22

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ 2016 թվականին Գերմանիայի Ուբեռլինգեն քաղաքում կբացվի «Ժամանակի ստվերներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Կներկայացվեն 20-րդ դարի վերջին երեք տասնամյակների նշանավոր լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի աշխատանքները:

«Լուսադարան» հիմնադրամի հիմնադիր նախագահ, արվեստի քննադատ Վիգեն Գալստյանի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը ներկայացնելու է Գագիկ Հարությունյանի ստեղծագործական ուղին՝ 1970-ականների սկզբից մինչև 1990-ականների վերջը: Ընդհանուր առմամբ, կցուցադրվի 190 աշխատանք: Կտպագրվի նաև պատկերագիրք, որը կընդգրկի 230 աշխատանք: «Ընտրությունը բավականին բարդ էր, որովհետև լուսանկարչի արխիվը շատ մեծ է,- ասաց Վ. Գալստյանը,- իսկ մեծ ծավալի ցուցահանդես արտասահման տանելը հեշտ չէ: Այնուհետև հոկտեմբերին ցուցադրություն կկազմակերպվի Հայաստանի նկարիչների միությունում, և հուսով եմ, որ արդեն ավելի ամբողջական տեսքով կներկայացնենք Գագիկ Հարությունյանի աշխատանքները»:

Վ. Գալստյանի ներկայացմամբ՝ Գ. Հարությունյանը թե´ որպես վավերագրող լուսանկարիչ, թե´ որպես հայ գեղարվեստական լուսանկարչության կարևորագույն ներկայացուցիչ, պատկերել է այն բարդ ու բազմաշերտ ուղին, որով մեր ժողովուրդը 70-ականներից անցել է՝ հասնելով մինչև 90-ականների վերջ. «Նա ստեղծել է բազմաթիվ շարքեր՝ նվիրված Ղարաբաղին, մեր անկախության շրջանին, հայկական գյուղական, ավանդական կյանքին… Այդ ամենը նրա լուսանկարներում շատ ուրույն և ամբողջական ձևով են երևում: Այնպիսի պատկերներ են, որոնց միջոցով թե´ մենք, թե´ այլ երկրներում ապրող մարդիկ պատկերացում ենք կազմում Հայաստանի մասին:

V

Harutyunian-Gagik.-khrtvilak5.worked Harutyunian-Gagik.-Lenin.-1991.worked Harutyunian-Gagik.-Pakhstakanner1.worked Harutyunian-Gagik.-Reeds-2.worked Harutyunian-Gagik Harutyunian-Gagik.-Africa-5.worked

Ցավը նրանում է, որ 2000-ականների սկզբում Հարությունյանը ոչնչացրել է իր տպագրված լուսանկարների մի մասը: Եվ երբ ես, վերջապես, կարողացա կապ ստեղծել լուսանկարչի հետ, այդ գործերն արդեն չկային»,- ասաց Վ. Գալստյանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց նրանից՝ արդյոք տեղյա՞կ է, թե լուսանկարիչն ինչու է ոչնչացրել դրանք, սակայն Վ. Գալստյանն ասաց, որ այդ հարցին կանդրադառնան միայն ցուցահանդեսի ժամանակ. «Լուսանկարչի ինքնուրույն որոշումն էր, որ պետք է ոչնչացնի դրանք: Մեկ-մեկ այդպես պատահում է: Ցավոք, բավականին մեծ կորուստ եղավ, բայց, բարեբախտաբար, նեգատիվները պահպանվել են, և այդ լուսանկարները հնարավոր է վերարտադրել իրենց ամբողջական տեսքով: Արդեն չորս տարի է, որ «Լուսադարան» և «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամներն աշխատում են այդ ուղղությամբ»,- հավելեց Վ. Գալստյանը:

Ի դեպ, Aravot.am-ի հետ զրույցում նա նաև նշեց, որ Գագիկ Հարությունյանը միակ հայ լուսանկարիչն է եղել խորհրդային տարիներին, որին գործուղել են արտասահման. «Եղել է Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում և էլի մի քանի երկրներում, որտեղ ծավալուն շարքեր է արել: Նաև Աֆրիկայում է եղել, որտեղ հայաստանյան իր աշխատանքներով ցուցահանդես է կազմակերպել, իսկ երբ վերադարձել է Երևան, արդեն կազմակերպել է Աֆրիկային նվիրված մեծածավալ ցուցադրություն: Ես հուսով եմ, որ հետագայում այդ շարքն ամբողջությամբ նորից կներկայացվի»,- ասաց Վ. Գալստյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031