Այսօր գյումրեցի երիտասարդները մեծ ներկայացուցչական կազմով՝ Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի գլխավորությամբ, մեկնել էին Ստեփանավան՝ 2016 թվականի տարվա երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գյումրու բանալին ստանալու:
Նրանց կազմում են ակտիվ երիտասարդական կառույցների՝ «Ծիրանափող» հ/կ-ի, «Գյումրու ուսանողական խորհուրդ» հ/կ-ի, «Սուրբ Յոթվերք եկեղեցու երիտասարդաց միության», ինչպես նաեւ երիտասարդական մայրաքաղաքի համահայցատու՝Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու երիտասարդական ոլորտի փորձագետ Տիգրան Պետրոսյանը:
Այս պահին նրանք վերադառնում են Գյումրի, ինչպես Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց տնտեսագետ Կարեն Պետրոսյանը, թեեւ իրենց տրամադրությունն անչափ բարձր է, սակայն չեն կարող չարձանագրել, որ «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ը Ստեփանավանում գյումրեցիներին վայել ընդունելություն չի ցուցաբերել: «Միջոցառումն անկազմակերպ էր, մոռացել էին, որ իրենք գյումրեցիներին են դիմավորում:
Կարդացեք նաև
Մեր սպասելիքները, մեղմ ասած, այդ կառույցից շատ էին, բայց, ցավոք, չարդարացան, անլուրջ ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեցին: Գյումրիում լրիվ այլ է լինելու, այլ որակի կազմակերպվածություն ու միջոցառումներ: Եւ եթե պրոֆեսիոնալ մոտեցում չտեսնենք «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն»-ի կողմից, ստիպված կլինենք արհեստավարժ աշխատանքի կազմակերպման ուսուցողական դասընթացներ անցկացնել նրանց համար այս ծրագրի շրջանակներում»,-ասաց Կարեն Պետրոսյանը:
Նշենք, որ Գյումրիի փրոդաքշնները բացարձակապես անվճար են նկարահանել երիտասարդական մայրաքաղաքի մասին պատմող տեսահոլովակը:
Լուսանկարները՝ տարբեր երիտասարդների ֆեյսբուքյան էջերից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Խնդրում եմ նման անլուրջ նյութեր հրապարակելուց առաջ գոնե բոլոր կողմերի հետ զրուցել, նաև խնդրում եմ անվանումները ճշտել ու ճիշտ գրել: Շնորհակալություն
Նշենք, որ Գյումրիի փրոդաքշնները բացարձակապես անվճար են նկարահանել երիտասարդական մայրաքաղաքի մասին պատմող տեսահոլովակը:
Սուտ ու սխալ ինֆորմացիա