Այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման քաղաքացիական հանդիպման ժամանակ «Ժողովրդավարական ուղի կուսակցության երիտթեւի ղեկավար Վիգեն Դավթյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հարց ուղղեց. «2013-ի ապրիլի 9-ին որ մենք հավաքված էինք այ այստեղ եւ պայքարում էինք, որ դու պրեզիդենտ անցնեիր, ինչո՞ւ ասացիր էդ ժամանակ, որ գնացեք տներ, ժամը 6-ին կգաք»:
Երիտասարդին ուղղեցին, թե դու չի, «դուք» է:
Ժիրայր Սեֆիլյանը փորձեց կանխել, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը ուշադիր լսեց նրան:
Երիտասարդը հարցրեց՝ «Դուք ասում էիք՝ միայն իմ դիակի վրայով նա պրեզիդենտ կանցնի, բա ո՞ւր ա, նա հեշտ ու հանգիստ գնաց նստավ իր աթոռին»:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Թող ոչ մեկը ինձ քարոզ չտա, երիտասա՛րդ, տներ գնալու մասին: Ես 21 օրուգիշեր այստեղ հացադուլի մեջ էի: Իհարկե, այդ օրը ակնկալիք կար եւ ցանկությունը մեծ էր, բայց հավանականությունը ավելի մեծ էր, որ այդ օրը առանց քաղաքական արդյունքի զոհվելու էին մեծ թվով քաղաքացիներ եւ ոստիկաններ: Իմ հսկողության տակ առանց քաղաքական արդյունքի դա պիտի տեղի չունենար եւ տեղի չունեցավ: Դուք իրավունք ունեք այդ հարցը տալ: Ժամը 6-ին ժողովրդի ոչ թե հավելում եղավ, այլ նվազում եւ քանի որ ես էի պատասխանատու այդ օրը, ես հարվածները վերցնում եմ իմ վրա»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հեշտ է այսպես կանգնել ու հարցեր տալ, բայց երբ որ քո վրա է պատասխանատվությունը, չես ուզում ոչ մեկի մահը. «Ես չէի կարող թույլ տալ առաջին հերթին քո մահը: Ամեն հայի արյունը ինձ համար սրբություն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Երիտասարդը հարցրեց՝ «Դուք ասում էիք՝ միայն իմ դիակի վրայով նա պրեզիդենտ կանցնի, բա ո՞ւր ա, նա հեշտ ու հանգիստ գնաց նստավ իր աթոռին»:
——————————————————————————————-
բա, դու լաւ չես հասկացել, ջահել տղա
Պարոն Րաֆֆին խօսում էր քո դիակի մասին, ոչ թէ իր
սակայն ամենավերջին պահին, յանկարծ խելքը գլխին եկաւ – փառք Աստուծոյ -, գնաց մոմ մը վառեց ոստիկանապետի կողքին
ամէն մարդ Լեւոն չի…
գալով այդ հերոսական (առասպելական?) հացադուլներին, եթէ դու ուզում ես… ուպս, հազար ներողութիւն, Ձեր Վսեմությո՜ւն… եթէ Դուք ուզում էք diet անել, նվազ թատերական միջոցներ երեւի աւելի պատշաճ կը լինեն