Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Վահան Շիրխանյանը ներքաշված լիներ այդ գործում, նա կմնա՞ր Հայաստանում». Ժիրայր Սեֆիլյան

Դեկտեմբեր 22,2015 17:58

Այսօր Ազատության հրապարակում մեկնարկած «Նոր Հայաստան» շարժման քաղաքացիական հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալման մասին:

Նա պատասխանեց. «Առհասարակ մի խումբ քաղաքացիների այդ ձերբակալությունը, որ տեղի ունեցավ, առաջին օրվանից շատերի մոտ անլուրջ զգացողություն առաջացրեց: Իմ կարծիքով, շարունակվում է այդ անլրջությունը: Գործող ռեժիմն իր ԱԱԾ աշխատակիցներով շուտվանից այդ վստահությունը չունեն ժողովրդի մոտ: Որ այդ գործի ծալքերում կա քաղաքական աստառ՝ ես չեմ կասկածում: Նույնպես Վահան Շիրխանյանի ձերբակալությունը հարց է առաջացնում: Խմբին ձերբակալեցին, 25-26 օր հետո նոր իմացան, որ պարոն Շիրխանյանը ներքաշված է այդ ամեն ինչում: Հարց է առաջանում, եթե Վահան Շիրխանյանը ներքաշված լիներ այդ գործում, նա կմնա՞ր Հայաստանում»:

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, այնքան խճճված է այս գործը, որ ռեժիմը սրա տակից չի կարողանալու դուրս գալ. «Երբ վստահություն չկա, նույնիսկ եթե ԱԱԾ մարմինները ճշմարիտ գործեն ապագայում՝ մեր ժողովուրդը չի հավատա: Նրանք սպառել են իրենց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031