Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնդկաստանի հայկական գերեզմանոցները կվերականգնվեն. Thehindu

Դեկտեմբեր 22,2015 16:52

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանն այցելել է այդ երկրի Ուպուգուդա նահանգում գտնվող 17-րդ դարի հայկական գերեզմանոցները: «Ես ցնցված եմ այստեղ գալուց հետո: Ես կարոտախտ եմ զգում: Մենք պետք է վերականգնենք այս գերեզմանոցները, որպեսզի ապագա սերունդները տեսնեն անցյալի նշույլները»,- ըստ Tehindu.com-ի, մեկ ժամ գերեզմանոցում անցկացնելուց հետո ասել է դեսպանը:

Կայքը նշել է, որ դա զգացմունքային այց էր, որը դեսպանին կապել է իր անհայտ հայրենակիցների հետ, որոնք մահացել են դարեր առաջ: Նրանք ոչ դեսպանի նախնիներն են, ոչ էլ վերջինս գիտի նրանց գոյության մասին, բայց Մարտիրոսյանի հուզմունքը երեւում էր, երբ նա քայլում էր փոքր գերեզմանոցում:

Դեսպանն ասել է, որ եթե գերեզմանը վերականգնելու ծրագրերն իրագործվեն, ապագայում այս քաղաք այցելելով հայերը տեղեկություններ կստանան իրենց հայրենակիցների մասին, որոնք ապրել են այնտեղ դարեր առաջ:

Հնագիտության վարչության աշխատակիցները ոգեւորվեցին, երբ Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց իրենց, որ նախաձեռնել է 20 գերեզմանաքարերի թարգմանությունը, որոնցից 19 հայ, մեկն էլ հոլանդացի առեւտրականներինն են:

Գերեզմանի հնագիտական պեղումները կարող են կատարվել մինչեւ վերականգնումը: Հայկական պատվիրակության անդամներն ասել են, որ կնկարեն բոլոր գերեզմանները եւ գիրք կհրապարակեն հանգուցյալների մասին:

«Սովորաբար զբոսաշրջիկները, որոնք գալիս են Հնդկաստան, այցելում են Ագրա, Կոլկաթա եւ Չենայի, քանի որ գիտեն, որ այնտեղ մի քանի եկեղեցիներ եւ գերեզմաններ կան: Մենք միջոցներ կձեռնարկենք, որ տեղեկատվություն տարածենք Հիդերբադի գերեզմանոցի մասին»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Հնագիտության վարչության աշխատակիցն էլ հավելել է, որ 16-ից 17-րդ դարերում բազմաթիվ հայ առեւտրականներ եկել են Հնդկաստան եւ բնակվել Հիդերբադ քաղաքում: «Չնայած նրանց գործունեության մասին գրավոր վկայություններ չկան, բայց հայերի գերեզմանները խոսում են նրանց ներկայության մասին»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031