Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պահուստները կրճատվել են 150 միլիոն ԱՄՆ դոլարով (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2015 16:41

«Ամենասարսափելին առեւտրաշրջանառության անկումն է»,-այսօր «Մեդիա կենտրոնում» ամփոփելով անցնող տարին՝ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը` փաստելով, որ շինարարության ոլորտում կրկին անկում ունեցանք` 3,1 տոկոս:

«Մենք ունենք մոտ 5 տոկոս արտահանման ծավալների կրճատում, որն աննախադեպ է եւ մենք ունենք 22,2 տոկոս ներկրման կրճատում: Մոտ 500 միլիոն դոլարի տրանսֆերտների կրճատում»,-ասաց պարոն Մելքումյանը:

Մամուլի ասուլիսի բանախոս տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ տնտեսության զարգացման համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք: Նրա խոսքերով, ներդրումային, մրցակցային միջավայր ունենալու համար իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն, որպեսզի բիզնեսը ոչ թե Հայաստանից «փախնի այլ, մարդիկ ցանկություն ունենան այստեղ ներդրումներ, բիզնես անելու»:

Ըստ Վահագն Խաչատրյանի, «այս քաղաքական համակարգն իր տրամաբանության մեջ միտված է ընդդիմություն չունենալուն, ոչ քաղաքական, ոչ էլ` տնտեսական դաշտում»:

Նրա խոսքերով, փոքր ու միջին բիզնեսի, աղքատների հարցը չի լուծվում, քանի որ քաղաքական կամքն է այդպես թելադրում. «Այսօր նմանատիպ իշխանությանը հարկավոր է այնպիսի հասարակություն, որտեղ պայքարող չլինի: Որտեղ բոլորը ենթարկվեն, որտեղ բոլորը գնան իրենց սոցիալական հարցերով զբաղվեն եւ մնացած քաղաքական կամ ընդհանրապես տնտեսական հարցերով չզբաղվեն»:

Վահագն Խաչատրյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, որը նույնպես «Մեդիա կենտրոնի» հյուրն էր, համոզմունք հայտնեց, որ խնդիրների հիմնական մասը հայերը բարդում են արտաքին աշխարհի վրա:

Ըստ նրա, մեր երկրում բանկային համակարգը տնտեսությանը նպաստող գործընթացներով չի զարգանում եւ այդ համակարգը պետք է բարեփոխել:

«Մեր պահուստները կրճատվել են 150 միլիոն ԱՄՆ դոլարով: Եվ եթե վիճակագրությունը մի քիչ ուշ ենք հրապարակում, մարդիկ անգամ չգիտեն իրենց խնայողությունները ոնց պահեն»:

Մանրամասները` տեսանյութում

Ասուլիսի մասնակից «Այլընտրանք հետազոտական կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը սակայն գտնում է, որ վստահությունը մեր երկրից է սկսվում. «Եթե մենք չենք վստահում, մեր երկրում ներդրում չենք անում, ինչո՞ւ պետք է մենք օտարին ասենք, որ ներդրում անի մեր երկրում»:

Թաթուլ Մանասերյանը վստահեցրեց, որ «մեր տնտեսության համար սարսափելի մեծ բեռ է այն նեգատիվը, որը գերիշխում է»: Նրա խոսքերով, «նեգատիվը» գերիշխում է բոլոր ոլորտներում ե’ւ ընդդիմության ե’ւ իշխանության ե’ւ հասարակության:
Պարոն Մանասերյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031