Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել են Գյումրու կենդանաբանական այգու կենդանիների խնդիրները

Դեկտեմբեր 22,2015 16:07

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ փոխնախարար Խաչիկ Հակոբյանն այսօր ընդունել է «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու խնդիրները, կենդանիների վիճակը և դրանց այլ երկիր տեղափոխելու հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրական խնդիրներին:

Փոխնախարար Խ. Հակոբյանը մասնավորապես նշել է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնում իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակներում աջակցելու Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների՝ մասնավորապես 2 արջերի և 3 առյուծների տեղափոխման խնդրին, սսկ ինչ վերաբերում է անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդրի կարգավորման օրենսդրական ասպեկտին, ապա մենք բաց ենք յուրաքանչյուր կառուցողական առաջարկության և ակտիվ համագործակցության համար»:

????????????????????????????????????

Նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, իր հերթին ներկայացրել է Գյումրու կենդանաբանական այգու ներկա իրավիճակը և հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կենդանիներին տեղափոխել առավել բարենպաստ վայր:

Propose կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը նախարարությանն է հանձնել առաջարկությունների փաթեթ, որոնց շրջանակներում ակնկալվում է կարգավորել և բարելավել անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներին վերաբերող խնդիրները:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային խումբ ստեղծելու, որի շրջանակներում կաշխատեն առկա խնդրի, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնություն մշակելու ուղղությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031