Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությունը հասարակական մեծ հնչեղություն ստացավ: Այս ձերբակալության, այնուհետև դատարանի կողմից կալանավորման որոշման շուրջ մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին, բայց հիմնականում առանց գնահատականների: Հարցը շատ նուրբ համարելով և՛ փորձագետները, և՛ Վահան Շիրխանյանին ճանաչողները առաջարկում են սպասել նախաքննության ավարտին կամ դատավարությանը:
Այս համատեքստում բացառություն է 1-in.am գործակալությանը տրված Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը, որում հանցավոր համագործակցության խմբի բացահայտումը նա որակում է որպես «արկածախնդրություն», իսկ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը՝ «ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության հավասար գործողություն»:
Կարծում ենք արկածախնդրություն որակումն առավել քան հարիր է հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթին, որն ամբողջությամբ հիմնված է անձնական, կողմնակալ, զգայական ենթադրությունների, մեկնաբանությունների և դրանց իսկ վրա կառուցված հետևությունների վրա:
Կարդացեք նաև
Թերևս, անհրաժեշտ է հիշեցնել Ա.Մանուչարյանին, որ ՀՀ իրավապահ մարմինները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործում են միշտ և բոլոր իրավիճակներում՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության, և ՀՀ քաղաքացիների անվտանգության պաշտպանությունը, և որ այս կամ այն ձերբակալությունը պայմանավորված չէ իրավիճակով, այլ նախաքննական մարմնի ունեցած բավարար նյութերով: Կարծում ենք, 1991-93թթ. ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատուին պետք է հայտնի լինի, որ նման որոշումները չեն կայացվում նպաստավոր կամ անբարենպաստ իրավիճակները, բարեկամական-ընկերական հարաբերությունները հաշվի առնելով, և որ ՀՀ սահմանների անխոցելիությունը կախված չէ, որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարարի անձից։
Առավել քան ակնհայտ է, թե Արթուր Վարդանյանի գլխավորությամբ հանցավոր համագործակցության գործունեությունը ինչ վտանգ էր պարունակում ՀՀ քաղաքացիների կյանքի, անվտանգության և ՀՀ ներքին կայունության համար, ինչը իր իսկ կողմից մատնանշված «ռազմական գործողությունների» պայմաններում աղետալի հետևանքներ կարող էր ունենալ:
Հասկանալի է, որ հասարակական բարձր հնչեղություն ունեցող այս դեպքը Աշոտ Մանուչարյանի համար սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու, իր մասին հիշեցնելու առիթ է։ Նույնիսկ այս պարագայում, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել առողջ բանականությամբ, քանզի ՀՀ օրենսդրությամբ իրենց գործառույթներն իրականացնող մարմինների գործողությունների որակումն իբրև «պետական դավաճանություն», մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում։
Մեկնաբանությունների և գնահատականների լրջությունը ուղղակիորեն կապված է դրանց հեղինակների արհեստավարժությունից ու փորձառությունից, հետևաբար յուրաքանչյուր ոք կարող է կարծիք հայտնել այն մասին, ինչից քիչ թե շատ հասկանում է:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Մեր ունեցած այս ԱԱԾ-ին հենց ֆելիետոնի ժանրը պետք է հոգեհարազատ լիներ…
Աշոտը սարսափելի պատկեր է ներկայացնում, բայց նա փորձ ունի, մարդկանց ճանաչում է, գիտե ինչն ինչպես է, գլուխ էլ ունի, էներգիա էլ: Եթե ճիշտ ելք են փնտրում ապա պիտի հաշվի առնեն նրա կոչը: Չի կարելի էսքան ղարաբաղցի լինել՝ հայտնի որակով: Վերջապես, այդ մարդկանց մեծ մասը (կասկածյալ հայտարարվածների) իրենց անցյալով ու ծառայություններով գոնե արժանի են իրենց խոսքն ասելու հասարակությանը (մինչեւ դռնփակ դատարան մտցնելը) ու բացատրելու իսկությունն ու իրենց շարժառիթները: Այլապես ստացվում է, որ կյանք դրած ազատամարտիկներն ու բարձր պաշտոն զբաղեցրած զինվորականները դավաճաններ են եւ այս երկրի ուղղակի թշնամիները! Իսկ տակն ովքեր են մնում որպես երկրի նվիրյալներ այս վտանգավոր պահին – գուցե մանվել, շմայս, սեյրան, սուրկները, ջահել մտնողականների խմբաքանակի հետ? Վիճակներս շատ տխուր է երեւում …
Հեռու պետք չե գնալ, նայենք մեր պատմությանը: Թագավորներ ենք ունեցել, որ գահին հասնելով, առաջին խնդիրն են համարել ինքնահաստատվելն ու իրենք իրենց լիովին ապահովագրելը: Ուստի տրորել, կեղեքել ու ստորացրել են իշխաններին, ժողովրդի հետ միասին: Մեկի հողերն են զավթել, մյուսի կնոջն են խլել, թշնամացնելով ու իրենցից վանելով մարդկանց: Սրանք էլ փախել, հեռացել ու ուրիշի հպատակությանն են հանձնվել (իրենց նահանգներով հանդերձ), կամ էլ խնդրել են այլ տիրակալի որ գա իրենց անիծված թագավորին վերացնի՝ թագավորություն հետ միասին: ԱՅՍ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ հարգելի պարոններ?