Երեքուկես տարի առաջ հայտնել ենք, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում, միջպետական ճանապարհի եզրին կանգառ է կառուցվել, որի երկու կողմերին փակցված է «Հայաստանի մետաքսի ճանապարհի հանգստի կանգառ» գրությամբ պաստառ: Պաստառը պատառոտված էր, կանգառի շուրջն աղբակույտ էր:
Այժմ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին, Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի ավտոգազալցավորման ճնշման կայանի դեմ-դիմաց աղբավայր է: Ճանապարհի եզրին աղբի կույտեր են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ