Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. «Ինքնակամ կառուցված ձեղնահարկի պատճառով շենքը կարող է փլվել»

Դեկտեմբեր 22,2015 13:17

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսեց նաեւ երեւանյան շենքերի սեյսմակայունության խնդրից: Նա ասաց, որ բնակիչները շատ են ահազանգում շենքերի վերին հարկերի կառուցման մասին. «Գնում են վերջին հարկը, ավելացնում եւս մեկ հարկ: Երբեմն երկու հարկ են կառուցում: Այդ օրինակները շատ են Երեւանում եւ վտանգում են ամբողջ շենքը: Երկաթբետոնից կառուցված ձեղնահարկերը վտանգավոր են: Եթե մեկը ձեռք է բերում վերջին հարկը եւ մտածում, թե ինչ կուզի՝ կանի, բնակիչները չպետք է թույլ տան: Հարկը ավելացնողներին չի մտահոգում, որ ամբողջ շենքն իրենց պատճառով կարող է քանդվել»:

Մինասյանը նկատեց, որ թամանյանական շենքերի մեծամասնությունը վտանգված է. «Դրանք կառուցված են յոթ բալանոց հիմքով: Շենքը պետք է միշտ կապիտալ հիմնանորոգել»:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նշեց, որ Սովետական շրջանում կառուցված շենքերը սեյսմակայուն չեն. «Որոշակի միջոցներ կարծես թե մասնագետները կարողացել են գտնել՝ բարձրահարկ՝ 9 հարկանի շենքերի համար: Խոսքը ռետինե բարձիկների վրա հիմնված կոնստրուկցիաների մասին է: Շենքի վրա այդպիսի տեխնոլոգիայով կառուցվում է մեկ հարկ, որը բարձրացնում է շենքի սեյսմակայունությունը: Այդ հարկը ռետինե բարձիկների վրա է կառուցվում եւ «մարում» տատանումները: Այդ ամենն արվում է առանց բնակիչներին շենքից դուրս հանելու»:

Ճարտարապետը տեղեկացրեց, որ Կառավարությունը հավանություն է տվել այդ մեթոդը կիրառելու առաջարկին, սակայն առայժմ տեխնոլոգիան դժվարությամբ է օգտագործվում. «Այդպիսի կոնստրուկցիայով հարկեր արդեն կառուցվել են Երեւանում եւ Վանաձորում: Պետական միջոցներ պետք չեն: Դա բիզնես պլան է, եթե որեւէ ներդնող ուզում է հարկ կառուցել առանց հողի հատկացման, կարող է ստանալ բնակիչների թույլտվությունը եւ կառուցել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031