Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա այնպիսի տեխնիկա, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ կիրառել». «Ա1+»

Դեկտեմբեր 22,2015 13:01

ԵՏՄ-ին անդամակցություն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներ, նոր սահմանադրության ընդունում. տարվա ընթացքում մեր երկրի համար տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններն այսօր նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։ «Կարծում եմ, որ 2016 թիվը լինելու է բավականին հետաքրքիր տարի։ Եվ մենք պետք է ձգտենք չկորցնել եղած գործընկերներին և ձեռք բերել նոր գործընկերներ»,-շեշտեց նա։

Խոսելով մեր երկրի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին՝ պարոն Զաքարյանը շեշտեց, որ այդ երկիրը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ իրենց ապակառուցողական և սադրիչ գործողությունների անհաջողությամբ։ «Եվ դժվար թե ադրբեջանցիները կարողանան 2016-2017 թվականների համար մտածել այնպիսի գործողություններ, ստեղծել այնպիսի իրավիճակ, որը շահեկան լինի Ադրբեջանի համար ԼՂՀ խնդրի կարգավորման գործում։ Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել և չի լինելու խնդրի ռազմական լուծմանը»,-ասաց գործիչը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031