Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետդեպարտամենտ. «Շփման գծում լարվածությունը նվազեցնելու միջոց են ժողովուրդ-ժողովուրդ շփումները»

Դեկտեմբեր 22,2015 12:58

«Մենք կարծում ենք, որ գագաթնաժողովը նախագահներին լավ հնարավորություն տվեց առաջին անգամ մեկ տարվա ընթացքում դեմ առ դեմ հանդիպել եւ հստակեցնել իրենց դիրքորոշումները: Նախագահներն ընդունեցին, որ իրավիճակը վատթարացել է եւ մտահոգություն հայտնեցին քաղաքացիական զոհերի համար, որը եղել է ծանր զինատեսակների օգտագործման պատճառով»,- այս հայտարարությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Նա նշել է, որ նախագահների խնդրանքով՝ Մինսկի խմբի նախագահները կշարունակեն աշխատել լարվածության վտանգները նվազեցնելու առաջարկների վրա: «Համանախագահները նաեւ պատրաստում են նախագահների մեկ այլ հանդիպում կազմակերպել մյուս տարի, որպեսզի շարունակեն կարգավորման վերաբերյալ բանակցությունները: Որպես համանախագահ երկիր ԱՄՆ-ն հաստատակամորեն շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերին»:

Անդրադառնալով շփման գծում բռնությունների հետաքննման մեխանիզմների ներդրմանը, Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմ է բռնության աճի վտանգը նվազեցնելու առաջարկներին. «Մեր համանախագահը՝ Ջեյմս Ուորլիքը, իր ռուս եւ ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում է քննարկել այս բոլոր միջոցները երկու կողմերի հետ: Մենք կարծում ենք, որ լարվածությունը նվազեցնելու մեկ այլ միջոց են ժողովուրդ-ժողովուրդ շփումները, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի համայնքների միջեւ: Հայերը եւ ադրբեջանցիներն իրար կողքի են ապրում մի քանի սերունդներ շարունակ եւ մենք հավատում ենք, որ խաղաղության հասնելու համար նրանք պետք է վստահեն միմյանց»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031