Խոսելով Երեւանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կառուցած շքեղ առանձնատան մասին՝ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն ասել է. «գեժ-գեժ սարից էկե նորից սար, թե դրա ինչին էր պետք էդ սարի վրա սարքեց, սաղի աչք դրանից ա ծակում, էլի»։
«ՉԻ» – Այ սա իսկական հանրապետականի խոսք է, այսպես կարող էր խոսել միայն Սերժ Սարգսյանի իսկական զինակիցը։
Փաստորեն՝ պրոբլեմն այն չէ, որ պետական պաշտոնյան մի քանի միլիոն դոլարանոց դղյակ է կառուցել, պրոբլեմն այն է, որ այդ դղյակր երեւացող տեղում է կառուցել։ Ուրիշ բան, եթե առաջնորդվեր «если хочешь быть здоровым- ешь один и в темноте» սկզբունքով։
Կամ էլ պիտի, ասենք, զոքանչի անունով կառուցեր, որպեսզի շեֆը կարողանար ասել «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում