Մայրաքաղաքի կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգման 2015 թվականի ծրագրով կատարված նորոգման աշխատանքներից հետո առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները ելույթ են ունեցել հարազատ բեմում:
Տարեվերջյան հաշվետու համերգին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Շնորհավորելով սաներին և մաղթելով նորանոր ձեռքբերումներ՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ նոր, առավել հարմավետ պայմանները հավելյալ խթան կլինեն արվեստի դպրոցում սովորող ավելի քան 240 երեխաների համար:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև նկարչական խմբակների սաների աշխատանքների ցուցահանդես:
Երևանի քաղաքապետարան