Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդնում է տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորության օնլայն դիտման և վճարման ծրագիր

Դեկտեմբեր 22,2015 11:48

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգալով իր հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին, ավելի դյուրին է դարձնում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման համար անհրաժեշտ վճարների ընդունման գործընթացը:

Այսուհետև, Երևանում քաղաքում գրանցված ավտոմեքենա ունեցող ֆիզիկական անձիք կարող են կատարել տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության վճարները՝ առանց վերջինիս գույքահարկի պարտավորության մասին տեղեկանքը Բանկ ներկայացնելու: Փոխարենը հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկ մեկ այցելությամբ կարող է հաշված վայրկյանների ընթացքում ճշտել տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորության չափը, վճարել այն օնլայն ռեժիմում, որից հետո կատարել տեխնիկական զննության վճարումը և ստանալ տեխնիկական զննման կտրոնը:

Տվյալ ծառայության գլխավոր առավելությունները հետևյալն են՝

1.         Հաճախորդը խնայում է իր ժամանակն ու ջանքերը, կատարելով բոլոր վերը նշված գործողությունները մեկ վայրում շատ կարճ ժամանակի ընթացքում:

2.         Ծառայությունը հասանելի է ՀՀ ողջ տարածքում տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերում, այսինքն՝ ամենուրեք:

Ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031