Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի հայտարարությունը նկատելիորեն տարբերվում էր ձեւակերպումների կտրուկությամբ «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 22,2015 11:21

Սերժ Սարգսյանն առաջին անգամը չէ, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներում բարձրացնում է այս հարցը։ Հիշեցնենք, որ 2 տարի առաջ եւս գրեթե նույն սրությամբ Ս. Սարգսյանը ՀԱՊԿ ղեկավարներին հիշեցրեց իրենց դաշնակցային պարտավորությունների մասին Սոչիում կայացած գագաթնաժողովի ընթացքում։

Այն ժամանակ, սակայն, Ս. Սարգսյանի՝ նման «բարձր տոնայնությունը» փորձագետները պայմանավորում էին ՀՀ-ի՝ ԵՏՄ մտնելու քայլի կարեւորությամբ Ռուսաստանի համար, հանուն ինչի էլ ՀԱՊԿ ղեկավարները առանձնապես սուր չարձագանքեցին Սարգսյանի մեղադրանքներին։ Ու թեեւ Ս. Սարգսյանը Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին անխտիր բոլոր նստաշրջաններում եւ գագաթնաժողովներում բարձրաձայնում էր, այդ թվում եւ նախորդ՝ Դուշանբեի նստաշրջանում, երեկվա հայտարարությունը նկատելիորեն տարբերվում էր ձեւակերպումների կտրուկությամբ։

Մտածել, թե դա պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ ՀՀ-ը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, իհարկե, միամիտ մոտեցում է։

Թեեւ ոչ ամբողջական, սակայն կարեւոր դրդապատճառը թերեւս պետք է տեսնել նախօրեին Բեռնում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպման եւ դրանից հետո ԵԱՀԿ միջնորդների հետ ունեցած քննարկումներում։ Եվ ՀԱՊԿ-ի անդամներին, ըստ էության, վերջնագրային բովանդակության այդ հրապարակային հանդիմանանքից կարելի է եզրակացնել, որ այդ քննարկումների արդյունքում Ջեյմս Ուորլիքի հիշատակած կենացը եղել է հանուն ԼՂՀ-ի անվտանգության։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031