Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարող էր տալ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանին, բայց չտվեց. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 22,2015 11:12

Խնդիրն այն չէ՝ ճի՞շտ էր արդյոք ԵՏՄ-ին անդամակցելը, թե սխալ։ Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը։ Խնդիրը զուտ հաշվարկների մասին է, որը տարընթերցումների տեղիք չի տալիս։ Եվ ուրեմն, ի՞նչ կարող էր տալ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանին, բայց չտվեց։

Այսպես ասած՝ «նախաանդամակցային» փուլում, երբ հայաստանյան որոշակի շրջանակներ կտրուկ դեմ էին արտահայտվում այդ գործընթացին, իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե մենք հնարավորություն ենք ստանում գրավելու ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկան։ Տեսականորեն նման հնարավորություններ, իհարկե, կային։ Սակայն գործնականում մեր երկրից դեպի ԵՏՄ այլ երկրներ ապրանքների արտահանումը նվազեց ավելի քան 30 տոկոսով։ Սա, իհարկե, պայմանավորված էր նրանով, որ թե Ռուսաստանում, թե Բելառուսում, եւ թե Ղազախստանում այդ երկրների արժույթները կտրուկ արժեզրկվեցին, իսկ Հայաստանում դրամը արժեզրկվեց միայն 15 տոկոսով։ Իսկ դա նշանակում է, որ այդ երկրներում հայկական ապրանքների գինը ավտոմատ կերպով բարձրացավ, եւ մեր ապրանքները դարձան անմրցունակ։

Առաջին հայացքից դա հիմնավոր բացատրություն է։ Բայց սա ցույց է տալիս, որ Հայաստանը անդամակցել է մի տնտեսական փակ տարածքի, որտեղ, սակայն, «խաղացողներից» յուրաքանչյուրը առաջնորդվում է սեփական խաղի կանոններով։ Սա ուղղակի հակասում է տնտեսական միասնական տարածքի տրամաբանությանը։ Այսինքն, յուրաքանչյուր երկիր իրականացնում է սեփական դրամավարկային քաղաքականությունը։ Դա նույնն է, որ Ֆրանսիան ու Գերմանիան լինեին Եվրոզոնայի անդամ, սակայն Ֆրանսիայում եվրոն արժենար 1.5 դոլար, իսկ Գերմանիայում՝ 1 դոլար:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031