Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ գործընկերների առջեւ եւ, որքան էլ անսպասելի, մի քանի առանցքային եւ աննախադեպ հայտարարություններ է արել, ինչն ուղղակի արժանի է դրվատանքի, ի հակադրություն ընդամենը օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթի, որից լրատվամիջոցներին տարածված հատվածները դատարակախոսության տպավորություն էին թողնում։
Նախ այն, ինչը գնահատման է արժանի։ Սարգսյանը, չգիտես ինչից դրդված, որ միջատի խայթոցի արդյունքում, երեկ Մոսկվայում Ռուսաստանին հրապարակավ մի քանի ապտակ է հասցրել՝ բերելով թուրքական զինուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման օրինակը եւ ընդգծելով, թե ինչ միաձայնությամբ ՆԱՏՕ-ն կանգնեց Թուրքիայի կողքին։ Սարգսյանը, ըստ ՀՀ նախագահականի, բառացիորեն ասել է. «Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձեւավորումը։ ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը՝ բոլորի եւ բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման։ Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության եւ բարիդրացիության բոլորք նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարեւորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը։ Մենք պետք է դրանից դասեր քաղենք»։
Այ քեզ ֆելիգրան դիվանագիտական խոսք։ Նախ, Սարգսյանը մատնացույց է արել, թե որքան միասնական է ՆԱՏՕ-ն, եւ ինչ ողորմելի միայնության մեջ է Ռուսաստանը, այնուհետ բաց տեքստով ՆԱՏՕ-ի գործուն ռազմաքաղաքական դաշինքը հակադրել է մեռելածին ՀԱՊԿ-ին, երրորդ՝ շրջանցել է ռուսական ինքնաթիռի խոցման իրավական կողմը՝ ձեռնպահ մնալով որեւէ դատողությունից, թե արդյոք ռուսական ինքնաթիռը խախտել էր Թուրքիայի սահմանը, եւ արդյոք իրավաչափ էր այն խոցելը, լոկ ասելով, թե դա «բարեկամության եւ բարիդրացիության» քայլ չէր։ Վերջապես՝ ամրագրել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կանգնած են Թուրքիայի կողքին:
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում