Լրահոս
Օրվա լրահոսը

Սատանիստ Բայանդուր Պողոսյանը Պերմյակովի սատանայապաշտության մասին. «Հրապարակ»

Դեկտեմբեր 22,2015 10:31

Սատանիզմի մասին մի երկու հարց տվեցինք Բայանդուր Պողոսյանին, որը Մաշտոցի պուրակի ակտիվիստներից էր։

– Շատ են գրում, որ Պերմյակովը սատանիստ էր, դրա համար է Ավետիսյաններին, այդ թվում՝ մանկահասակ երեխային սպանել, փաստաբանները նույնիսկ միջնորդել են սա որպես սպանության դրդապատճառ համարել։

– Ես այդ առիթով բազմիցս արտահայտվել եմ։ Գոյություն ունի կտրուկ տարբերություն սատանիստ (պաշտամունքը՝ ժխտող) ու սատանայապաշտ (սատանային պաշտող) հասկացությունների միջեւ։ Սատանիզմը չի քարոզում սպանություններ, դաժանություն մարդկանց կամ կենդանիների նկատմամբ (կենդանիների ու երեխաների նկատմամբ բռնությունը սատանիզմի մեջ ընդհանրապես դիտարկվում է որպես գրեթե աններելի երեւույթ): Այնպես որ, Պերմյակովի սատանիստ լինելը, իր հանցանքի բնույթի բերումով, բացառվում է։

– Արդյոք Պերմյակովը եղե՞լ է սատանայապաշտ, թե՞ ոչ։

– Չեմ կարող ասել։ Բայց ես կարող եմ որոշակի համոզվածությամբ պնդել, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը չի եղել մարդկային զոհաբերության ծես, քանի որ բացակայում է ծեսի ատրիբուտիկան։

Ավետիսյանների պաշտպանի հայտարարությունը, թե Պերմյակովը սատանիստ է եղել, խոսում է կամ առանց այդ էլ անհասկանալի գործն ավելի խառնելու փորձի, կամ տարրական անգրագիտության մասին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Բայանդուր Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031