Երեկ բավական հետաքրքրական զարգացում է ստացել Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը: Գագաթնաժողովն անցել է ՀՀ նախագահությամբ, քանի որ այս տարվա սեպտեմբերի 15-ից այդ կառույցում նախագահությունը անցել է Հայաստանին: Եվ ահա, Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում հնչել է ՀՀ նախագահի չափազանց կոշտ ելույթը, որը ոչ այլ ինչ է, քան մեղադրանք ՀԱՊԿ-ի անդամներին՝ ՀՀ հանդեպ իրենց դաշնակցային պարտականությունները չկատարելու համար: Այդ մեղադրանքը հնչում է հայ-ադրբեջանական լարվածության նոր փուլում, որտեղ ըստ էության լարվածության նոր մակարդակ է՝ տանկերի կիրառում: Միաժամանակ, Սերժ Սարգսյանի կոշտ ելույթը հնչում է Բեռնում Սարգսյան-Ալիև հանդիպումից բառացիորեն երկու օր անց:
Այդ հանդիպման վերաբերյալ կարծիքներն ու գնահատականները, ինչպես նաև տեղեկատվությունը, բավական անորոշ են: Այդպես էլ հստակ չէ, թե արդյո՞ք հանդիպմանը կողմերը կարողացել են պայմանավորվել ինչ-որ բան, այդ թվում՝ գոնե սահմանային լարվածությունը թուլացնելու հարցում: Շատ հատկանշական է այն, որ Բեռնից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ-ն ցանկանում է առաջարկվող հետաքննության մեխանիզմի միջոցով պահել հրադադարն ու ստատուս քվոն:
Ըստ էության, Ադրբեջանի ԱԳ նախարարը ստատուս քվոն պահելու համար մեղադրել է Մինսկի խմբի համանախագահներից առնվազն ԱՄՆ-ին, որը հանդիսանում է հետաքննության մեխանիզմի առաջարկի գեներատորը: Սա նշանակում է, որ Բեռնում ներկայացվածը այնքան էլ չի բխել այն մոտեցումներից, որոնք դավանում է Ադրբեջանը: Մյուս կողմից՝ ավելի հավանական է, որ Բեռնում չի եղել ներկայացվող մեկ բան, և մոտեցումները տարբեր են եղել անգամ համանախագահների մակարդակով:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում