Լրահոս
Օրվա լրահոսը

Սդղի Գյոլի գործով դատական նիստին տուժող Զաքարյան եղբայրները չներկայացան

Դեկտեմբեր 21,2015 22:35

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով այսօր նախնական դատական նիստը հետաձգվել է տուժողների բացակայության պատճառով: Դատական նիստին չէր ներկայացել նաեւ տուժողների ներկայացուցիչը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է եկող տարվա  հունվարի 26-ին:

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 6 անձ՝ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը (Աղալար), նրա որդին՝ Էյներ Խաչատրյանը, Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի (Հոպոպ) որդին՝ Մայիս Խաչատրյանը, մարզպետի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին՝ Դերենիկ Հակոբյանը, և վերջիններիս ընկերներ Շահում Դավթյանը, Յուրի Մանուչարյանը:

Մեղադրական եզրակացության համաձայն` մայիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սդղի գյոլ տանող ճանապարհի խաչմերուկի մոտ ամբաստանյալները ծեծի են ենթարկել Մուշեղ Զաքարյանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս: Յուրի Մանուչարյանն ու Մայիս Խաչատրյանը կալանավորված են, Շահում Դավթյանը, Դերենիկ Հակոբյանը գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ Սեյրան եւ Էյներ Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ամբաստանյալներից երեքի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի (Աղալար), նրա որդու՝ Էյներ Խաչատրյանի, Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի (Հոպոպ) որդու՝ Մայիս Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ. «Իմ պաշտպանյալներից երեքի  արարքում հանցակազմ չկա, մեկի արարքը սխալ որակված է»:

Մեր հարցին, ո՞ր երեքին նկատի ունեք, որոնց արարքում հանցակազմ չկա եւ որ մեկի արարքն է սխալ որակվել, փաստաբանն ասաց. «Չեմ ուզում հիմա ասել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031