Քիչ առաջ դատարանի որոշմամբ, ՊՆ նախկին փոխնախարար, Հայաստանի նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը:
Հիշեցնենք, որ ձերբակալված Շիրխանյանը, ըստ ԱԱԾ մամուլի հաղորդագրության, կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ:
Չնայած նրա պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը միջնորդել էր փոխել խափանման միջոցը՝ նշելով, Շիրխանյանի առողջական խնդիրները, բայց դատարանը մերժեց. «Միջնորդել էինք խափանման միջոցը փոխել, որովհետեւ նոյեմբերին այդ խմբի անդամները ձերբակալվել են, Շիրխանյանը եղել է Հայաստանում չի խուսափել, չի փախել: Մեկ ամիս անց են նրան ձերբակալել, ի՞նչն է նպատակը խափանման միջոցը որպես կալանք նշանակելը՝ ազատությունից երկու ամիս զրկելը: Բացի դա, նա առողջական խնդիրներ ունի, թղթերը տվեցինք, որ տրոմբ ունի, վիրահատություններ է տարել, վիճակը լավ չէ: Կար մոտեցում քննիչի կողմից, որ Շիրխանյանը՝ ազատության մեջ լինելով կարող է ազդել գործի քննությանը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ