Այսօր Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում իրենց այգու եզրին գտնվող ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել 25-ամյա աղջիկ: Նա ամուսնացած չէր, ավարտել էր ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետը:
Աղջիկն ուներ 3 քույր եւ եղբայր: Ինքնասպանություն գործած աղջիկը կիրթ ընտանիքից է, նրա մայրը դպրոցում ուսուցչուհի է: Համագյուղացիների վկայությամբ` աղջիկը ինքնամփոփ բնավորություն ուներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ