Իջեւանի ավագանու անդամ Հովիկ Խեչյանը այսօր մեզ հայտնեց, որ դեկտեմբերի 19-ին Իջեւան քաղաքում իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի վեճի տեսագրությունը մոնտաժված է ներկայացվել համացանցում:
Նրա վկայությամբ` այդ վեճի տեսագրության բնօրինակը գտնվում է իր մոտ: Խեչյանն ասաց, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրել է նրա Իջեւան գալու նպատակը: Ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրել է` երկրապա՞հ ես: Հովիկ Խեչյանը պատասխանել է ` ոչ: Դրանից հետո պրն Հովհաննիսյանը հարցրել է` ի՞նչ ես: Խեչյանը պատասխանել է` նորմալ մարդ եմ:
Խեչյանն ասաց, որ համացանցում տեղադրված, մոնտաժված տեսանյութում Ռաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած «ի՞նչ ես» հարցը հանված է, որի հետեւանքով ստացվել է, որ Հովհաննիսյանի տված «երկրապա՞հ ես» հարցից հետո հնչում է «Ոչ, նորմալ մարդ եմ» պատասխանը: Խեչյանն իր վրդովմունքը հայտնեց չարամիտ մոնտաժի կապակցությամբ , ասելով. «Այդպիսի սուտ ու կեղծիքո՞վ են կառուցում նոր Հայաստանը»:
Կարդացեք նաև
Հ. Խեչյանը հայտնեց, որ իր հայրը երկրապահ կամավորական է, ինքը մեծ հարգանք ունի հայրենիքը պաշտպանած երկրապահների հանդեպ:
Խեչյանի խոսքերով՝ ինքը դիմել է միայն Րաֆֆի Հովհաննիսյանին, նրան հարցնելով. «Ինչո՞ւ ես եկել Իջեւան»: Այդ առթիվ Հ. Խեչյանն ասաց. «Այդպիսի հարց եմ տվել, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթներում բազմիցս փոփոխությունների որոշակի ժամկետ է խոստացել, սակայն հուսախաբ է արել մարդկանց: Նա Իջեւան էր եկել մարդկանց հերթական անգամ մոլորության մեջ գցելու համար: Ռաֆֆի Հովհաննիսյանը, եթե հարգանք ունենար մեր ժողովրդի նկատմամբ, սահմանադրության նախագծի հանրաքվեի ժամանակ չէր պատռի քվեաթերթիկը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Եթե այս ամենը ճիշտ է ուրեմն ամոթ Ռ. Հովհաննիսյանի թիմակիցներին, որ թույլ են տալիս նման բաներ: Իրականում Իջևանցիները պարզ, մաքուր մարդիկ են, որոնց պետք չէ խառնել քաղաքականության մեջ:
Ճիշտ էլ արել ա Հովիկը, որովհետև դու ոչ-ի հետ ոչ մի կապ չունես, Ռաֆֆի:
թէ այս յատուկ պարագան ճի՞շդ է կամ ոչ, մէկ ա
Պարոն Ռաֆֆի Հովհաննիսյանը, առաջին օրից եւ ընդմիշտ, այսպիսի խաղեր է խաղում, անվերջ
քանզի ԱՄՆ-յում՝ ամենանորմալ, ամենահիմնական մօտեցումն է այս, քաղաքականութիւն մէջ
մաքիավելութիւն, ցինիզմ, երկերեսանիություն, ժողովուրդը տեւապէս յիմարի տեղ դնել, եւայլն. եւայլն.
նոյն մեթոտներից վարակված է յատկապէս Տիկին Զարուհին. որ նաեւ եթէ լաւ յիշում եմ, ոչ շատ հեռաւոր անցեալին, մինչեւ իսկ, բացէ ի բաց, մի քանի ամիս լքեց իր ԱԺ-ի պաշտօնը եւ մեկնեցաւ ԱՄՆ, այդտեղ ինչ-որ բան սովորելու համար
ե՞րբ էք այլեւս զարթնելու…
Յ.Գ. Ես ալ լաւապէս եւ մօտից ծանօթ եմ Իջեւանցիներին: Մտերիմ ընկերոջս տիկինը այնտեղից է, ինչպէս նաեւ այդ ընկերոջս եղբայրը: Իսկ երկու հարսքոյրերն ալ… քոյրեր են: Սքանչելի քաղաք է: (Բարեւներ Օննիկին…)
Հավաքվել են 10-15 անգործունյա մարդկանցով, դրոշներեն առել, մարզեր են գնում, իշխանափոխություն են ուզում անեն:Համարում եք, որ կարող եք լավ ղեկավարել ես երկիրը? Հերիք է ջուր պղտորեք: Թողեք հանգիստ ապրենք, առանց են էլ շատ լարված ժամանակներ են:
Այս տղան աչքիցս ընկել էր այդ տեսանյութը տեսնելուց հետո, բայց այս հոդվածը կարդալուց հետո հասկացա, որ ցանկացած հայրենասեր մարդ այդպես կվարվեր ինչպես այս տղան: Հալալ է քո կերած կաթը հարգելի Հովիկ:
Հարգելի Ռաֆֆի այդբես եք պադասխանադվություն վերցրել Նոր Հայասդանի, ամոթ չէ այս երիդասարդներուն պախարակել այդբիսի միջոցներով: Երևում է շատ շիդակ մարդ է և այսբիսի երիտասարդներուն պետք է ոգևորել ոչ թե պախարակել ստոր արարքներով:Մարդը ազադ խոսքի իրավունք ունի և չի կիսում իր կարծիքը Ձեր հետ, մի թե հենց դա չէ նոր Հայասդանի գաղաբարախոսությունը:
եթէ «Նոր Հայաստանը» երբեւիցէ հասնելու լինէր իշխանութեան, դուք այն ժամանակ կը տեսնէիք թէ ինչ է իսկական բռնատիրութիւնը, ամբողջատիրութիւնը…
Մի բանում եմ ափսոսում, հիմա Ր. Հովհաննիսյանը գլուխ է գովալու Ամերիկացիններին, թե իբր իր բազմահազարանոց Իջևանցիները վախեցել են Հովիկ Խեչյանից և չեն եկել ցույցի,մեջներից մենակ երկուսն էին որ չէին վախենում Հովիկից և դուխով եկել էին: Բայց անկախ գլուխ գովալուն Հովիկ Խեչյանի պատասխանը շատ դիպուկ էր և հենց դրանից էլ խուսափում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, որ չէր ցանկանում պատասխանել երիտասարդի հարցերին:Մի թե քվեաթերթիկ պատռելով է Նոր Հայաստանի վերծնունդը:
այն ինչ որ յստակօրէն երեւում է այդ վիդէոյին վրայ, այն է որ՝ ոչ անպայման ինքը, անձնապէս Րաֆֆին, սակայն իր շուրջի մանկլավիկները, նամանաւանդ այդ մէկ կռվազան անձը որ այս տղուն ետեւէն գնաց մինչ ան – խոհեմաբար – կը նահանջէր, զայն այդպէս հալածեց, տակաւին վրան պոռչտալու համար, բաւական ջանք թափեցին որ մարմնային բախում տեղի ունենայ. բարեբախտաբար, տղան ջիղերուն տէրը մնաց, չինկաւ ծուղակը.