Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահան Շիրխանյանն առնչություն է ունեցել հանցավոր խմբի որոշ անդամների հետ». փաստաբան

Դեկտեմբեր 21,2015 18:20

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 223 հոդվածի երկրորդ մասով: Շիրխանյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանն Aravot.am-ին ասաց, որ ըստ մեղադրանք՝ի նախատեսվում է 6-10 տարվա ազատազրկում՝ զինված, հանցավոր գործողություններ կատարելու մեջ կասկածվող խմբի անդամների հետ համագործակցելու ու մասնակցություն ունենալու համար:

Տեր-Եսայանի խոսքով, խմբի որոշ անդամների հետ անձամբ Շիրխանյանն առնչություն է ունեցել. «Այս պահին դատարան եմ գնում խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ»:

Նա նաեւ ասաց, որ Շիրխանյանն իր դեմ առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ ձերբակալված Շիրխանյանը, ըստ ԱԱԾ մամուլի հաղորդագրության, կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031