Դեկտեմբերի 21-ին «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Հանդիպման ժամանակ, որին մասնակցեց նաեւ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Վասիլեւը, Զուրաբյանը ներկայացրեց դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի շուրջ ծավալված քաղաքական գործընթացը, ինչպես նաեւ տեղի ունեցած զանգվածային օրինախախտումները: Քննարկվեցին հանրաքվեից հետո Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերվող հարցեր:
ՀԱԿ մամուլի հաղորդագրություն