Ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներին ԱԺ-ի դիմաց ոչ ոք չմոտեցավ: Նրանք փորձեցին փակել Բաղրամյան պողոտան:
Ծնողներն ահազանգում են՝ արդեն 8 օր է՝ 36 ցմահ դատապարտյալներ հացադուլ են սկսել:
Նրանք 30 րոպե սպասեցին ԱԺ պատգամավորներին, այնուհետեւ փորձեցին փակել Բաղրամյան պողոտան: Ոստիկանների հետ հրմշտոցից հետո վատացավ ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի տատիկի ինքնազգացողությունը: Նրա համար «Շտապ օգնության» խումբ հրավիրվեց ԱԺ:
Հարազատները խնդրում են օրենսդիր մարմնի անդամներին գնալ ՔԿՀ եւ հորդորել հացադուլ հայտարարած անձանց դադարեցնել այն: Նրանք մտավախություն ունեն, որ մի օր էլ իրենց որդիները կընկնեն Սողոմոն Քոչարյանի օրը: Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը պատժի հետագա կրումից ազատ արձակվեց, այնուհետեւ օրեր անց մահացավ հիվանդանոցում:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ