Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ առարկայական երկխոսություն սկսել: Այս հայտարարությունն, ըստ «Ria»-ի, արել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Մենք բոլորս հույս ունենք, որ կողմերը առարկայական երկխոսություն կսկսեն հակամարտության կարգավորման սկզբունքների մասին»,- ասել է Լուկաշեւիչը:
Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը զգալի առաջընթաց է հակամարտության կարգավորման հարցում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ