Կենտրոն, Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ (նախագահող դատավոր Գագիկ Խանդանյան) «Կինգ դելյուքս» ընկերությունն ընդդեմ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի դեմ պայքարի դուրս եկած «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ («Պալաչը»), հիմնադրամին դատի է տվել անվճար ուղևորափոխադրումների իրականացումը արգելելու պահանջով:
Սակայն այսօրվա նիստին կողմերը ներկա չէին:
Հայցվոր կողմը՝ «Կինգ դելյուքս» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Եղոյանը, դատարան էր ներկայացրել գրավոր դիմում` համապատասխան որի՝ հրաժարվում է հայցից:
Կարդացեք նաև
Նախագահող դատավորը հայտարարեց դատաքննության ավարտի մասին: Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 30-ին՝ 14.10-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ