Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞նց հավատանք Ֆիննախի կայքում գնումների սև ցուցակներին. Անահիտ Բախշյան

Դեկտեմբեր 21,2015 15:54
anahit baxshyan

Հասարակությունը պետք է լավ հիշի 2014թ. հունվարի 20-ին Երևանի քաղաքապետի գործակարգավարական աշխատանքային խորհրդակցության ժամանակ մանկապարտեզներում սննդի անբավարար որակի մասին վերահսկողության վարչության պետի զեկույցի բարձրացրած աղմուկը, որին հետևեց Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը՝ «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ» ՍՊԸ, «Հեփի ֆուդ» ՍՊԸ, «Անանո» ՍՊԸ, «Հալալ Միս» ՍՊԸ 4 կազմակերպություններին գնումների բողոքարկման խորհրդում պաշտոնական ընթացակարգով ֆիննախի սև ցուցակում ընդգրկելու վերաբերյալ, սակայն այդ կազմակերպությունները ոչ միայն չեն հայտնվել վերոնշյալ ցուցակներում, այլև 2015թ. կրկին մասնակցել են մանկապարտեզների սննդի գնման գործընթացի մրցույթին, իսկ «Հալալ Միս» ՍՊԸ-ի անունը ոչ թե գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում է հայտնվել, այլ գնումների գործընթացին մասնակցելու իրավունքը սահմանափակված ընկերություններ ցուցակի մեջ է և զրկվել է մեկ տարով՝ 29.12.2014թ.-29.12.2015թ., այն էլ 2014-ի փետրվարին Երևանի քաղաքապետի արած առաջարկությունից 10 ամիս անց: Այսինքն, քաղաքապետարանի հայտարարած գնումների մոտակա գործընթացին դեկտեմբերի 29-ից հետո կարող է մասնակցել մի կազմակերպություն, որը տեխնիկական բնութագրերին անհամապատասխան սնունդ էր մատակարարել մանկապարտեզներին:

Սահմանված կարգով գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող 8 կազմակերպությունների մի ցուցակ էլ նոր եմ ստացել՝ «Մեգա-Պեյպեր» ՍՊԸ, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, «Տեսակենտրոն» ՍՊԸ, «Էվրի դեյ» ՓԲԸ, «Սոս 97» ՍՊԸ, «Դավիթշին» ՍՊԸ , ԱՁ Էդուարդ Առուստամյան, «Դավիթ-84» ՓԲԸ, որոնց գործունեության ոլորտի մասին տեղեկություն չի տվել քաղաքապետարանի համապատասխան մարմինը: Այստեղ շատ անհասկանալի է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի անվան առկայությունը, տեսնես ի՞նչ ոլորտում է գնումների մրցույթի մասնակցել այս պետական շահույթ չհետապնդող կազմակերպությունն ու ի՞նչ խախտումների պատճառով է առաջարկվել այդ անունը սև ցուցակում ընդգրկել:

Հիմա ո՞նց հավատանք այս սև ցուցակներին:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
Խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031