ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 8 տարով զրկել են ֆուտբոլի հետ կապված ցանկացած աշխատանք կատարելուց: Ըստ «BBC»-ի՝ սրա պատճառ է դարձել ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի հետաքննությունը:
Նրանք մեղավոր են ճանաչվել 2011 թվականին Պլատինիին 1.3 միլիոն ֆրանկ (2 միլիոն դոլար) անօրինական վճարում կատարելու մեջ: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը հայտարարել է, որ Բլատերը եւ Պլատինին չարաշահել են իրենց պաշտոնները:
Որոշումն անմիջապես ուժի մեջ է մտնում: Բլատերին եւ Պլատինիին նաեւ տուգանել են համապատասխանաբար 40 հազար եւ 54 հազար դոլարով:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ