Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոստանջյանը մատնացույց արեց Արմեն Կարապետյանին՝ որպես կեղծիքներով ընտրված պատգամավոր (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2015 15:24

Այսօր կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Սահմանադրական հանրաքվեին եւ ընտրակեղծարարության մեջ մեղադրեց Մաքսիմ Հակոբյանին:

Նա նախ խոսեց Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքների մասին, որ՝ ձեր հանձնաժողովի անդամները դափոններով ծախվել են: Տիկին Փոստանջյանն էլ նշեց, որ նույնիսկ այն ընտրատեղամասերում, որտեղ ունեցել են 3 ներկայացուցիչներ՝ հանձնաժողովականներ, վստահված անձինք, ընտրակեղծարարություն է էլի տեղի ունեցել, որովհետեւ ՀՀԿ-ն բանեցրել է ճնշումների մեխանիզմը. «ՀՀԿ-ն կարողացել է կաշառել ժողովրդին , ճնշում բանեցնել: Դրա վառ ապացույցը այն մեր գործընկերն է, որն ընտրված է 38 ընտրատեղամասից: 38 ընտրատեղամասում մենք ունեինք եւ հանձնաժողովի անդամներ, եւ վստահված անձինք: Ընտրատեղամասում կեղծիքը տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել ընտրակաշառք բաժանելու միջոցով: Ընտրակաշառք բաժանելու միջոցը եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի այն ժամանակվա գործող տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով բաժանել է տվյալ անձի համար գումար, որ նա գա խորհրդարան եւ որեւիցե ծպտուն չհանի, չներկայացնի 38-րդ ընտրատարածքի հանրության շահերը»:

Ըստ նրա, սա լինելու է նաեւ 2017-ի հերթական ընտրություններին, ուստի պետք է գնալ արտահերթ ընտրությունների. «Որպեսզի գոնե ունենանք 2 մլն բնակչություն եւ կարողանանք պաշտպանել մեր սահմանները, պետք է գնալ արտահերթ ընտրությունների»:

Թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավորը խորհրդարանում Արմեն Կարապետյանն է (լուսանկարում) , եւ հենց նրան էլ մատնացույց էր անում դահլիճում Զարուհի Փոստանջյանը, ուստի ելույթից հետո Արմեն Կարապետյանը խնդրեց միացնել իր խոսափողը, որ արձագանքի ու մեկնաբանի, բայց նիստը վարող Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց՝ հորդորելով հետո ելույթում արձագանքել:

Ինքը՝ պարոն Շարմազանովն արձագանքեց Զարուհի Փոստանջյանի այն քննադատությանը, որ ԱԺ-ում դատարկ տարածք է: Նրա խոսքերով՝ դատարկությունը ձեր շարքերում է, իսկ խորհրդարանում ազգընտիր պատգամավորներ են. «Ինչ վերաբերում է ձեր միտինգներին, ես ձեզ կխնդրեի էլ միտինգ չանել, որովհետեւ ձեր ելույթն այստեղ դահլիճում ավելի շատ մարդ լսեց, քան թե օպերայի տարածքում դուք հավաքվում եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031