Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, կրթության ոլորտում «հնաբնակ» Սամվել Կարաբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն երկու տարի չքննադատելու հայտարարությանն ասաց. «Ենթադրում եմ, որ սա կես-կատակ արված հայտարարություն է, քանի որ նախարարը, համոզված եմ, շատ լավ գիտի, որ կրթության ոլորտում իրականացվող ցանկացած բարեփոխում, առավել ևս՝ արմատական կամ բեկումնային բնույթի, հնարավոր է հաջողությամբ իրականացնել միայն շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում լրագրողներին ներգրավելու, համապատասխան քննարկումային միջավայր ձևավորելու, հետադարձ կապի զարկերակը մշտապես զգալու պարագայում։
Այդ ամենն, անշուշտ, ենթադրում է շահագրգիռ բանավեճերի, իրական մասնագիտական (այդ թվում կրթության հարցերում մասնագիտացած լրագրության) առարկայական ու հետևողական քննադատության առկայություն, քանի որ այդ դեպքում միայն կարող են գտնվել առկա խնդիրների իրապես օպտիմալ լուծումներ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սամվել Կարաբեկյանի ֆեյսբուքյան էջից