Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Բունդեսթագում էլ մտածեին հայավարի՝ կքաշվեին

Դեկտեմբեր 21,2015 16:30

Հաճախ մենք ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում կառավարության շենքի կամ Ազգային ժողովի մոտ, երբ պատգամավորները, մեր բարձրաստիճան պաշտոնյաները ժամանում են: Նրանց շքեղ ծառայողական մեքենաները իրենց ուղեկցողների ավտոշարասյան հետ մի մեծ աժիոտաժ են առաջացնում տարածքում, խաթարում երթեւեկությունը: Անվտանգության աշխատողները երբեմն ուղեկցում են նրանց մինչեւ դուռը, բացում դռները նրանց համար: Օրերս էլ ականատես եղանք, թե ինչպես են անգամ վերելակի կոճակը սեղմում, որ «շեֆը» նեղություն չքաշի:

Լուսանկարում պատկերված է Գերմանիայի Բունդեսթագի հարեւանությամբ գտնվող կայանատեղին: Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ այստեղ երթեւեկում են հեծանիվներով: Հանգիստ գալիս են, ամրացնում հեծանիվները տարածքում եւ մտնում աշխատանքի:

Այնտեղ ամեն ինչ հարմարեցված է հեծանվով երթեւեկելու համար՝ ճանապարհների վրա հատուկ գծանշումով առանձնացված է նրանց տեղը, լուսակրի վրա առանձին լույս կա: Մարդիկ հեծանվով ուղիղ կարողանում են մտնել անգամ մետրո:
Պատկերացրեք՝ ինչ կկատարվեր Բունդեսթագի մոտ, եթե այնտեղ էլ օրենսդիր մարմնի բոլոր ներկայացուցիչները մտածեին «հայավարի»:

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031