Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հոգեհանգստյան արարողություն

Դեկտեմբեր 21,2015 13:32
mayr ator

Դեկտեմբերի 20-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Իր քարոզում Հայր Զաքարիան անդրադարձավ քրիստոնյայի կյանքում աղոթքի կարևորությանը և նշանակությանը:

«Աղոթքը քրիստոնյայի կյանքում ամենասրբազան պահն է, երբ ի խորոց սրտի զրուցում ենք Աստծու հետ` հայցելով Նրա անբավ ողորմությունն ու օգնականությունը մեզ համար: Այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք միասնական աղոթքի հատկապես մեր հայրենիքի անսասանության և հայոց բանակի բոլոր մարտիկների խաղաղ և ապահով ծառայության համար, քանզի կրկին անհանգիստ են հայոց աշխարհի սահմանները: Ցավոք, ունենք նաև զոհեր մեր խիզախ և նվիրյալ մարտիկների շարքերում, ովքեր ընկան մարտի դաշտում հանուն հայրենիքի և մեր վաղվա օրվա:

Ուստի, խնդրանքս է, որ ձեր աղոթքներում անպայման հիշեք և աղոթեք նրանց հոգիների հանգստության համար` Տիրոջից հայցելով բազկի զորություն, ուժ և կորով հայոց բանակի ամեն զինվորի և հրամանատարի համար», – նշեց Զաքարիա վարդապետը:
Հավարտ Պատարագի սրբազան արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգիստ վերջին շրջանում զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031