Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Հայաստանը պետք է հզորացնի իր բանակը»

Դեկտեմբեր 21,2015 13:08

«Մի բան պետք է հասկանաք, որ եթե բանակցում են սեղանի շուրջ, չեն բանակցում առաջին գծում: Եթե չեն բանակցում սեղանի շուրջ` բանակցությունները տեղափոխվում են առաջին գիծ: Այդ նույն կրակոցները դրանք բանակցությունների մի ձև է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վերլուծելով շաբաթ օրը կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունավետությունն, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Պատգամավորի կարծիքով, տրամաբանությունը հուշում է` որքան շատ լինեն հանդիպումները, այնքան շատ կլինեն դրական տեղաշարժերը: Բայց նա նաեւ արձանագրում է. «Փաստորեն ևս մեկ անգամ ապացուցվեց, որ անպտուղ հանդիպում էր այն իմաստով, որ թեթև հույսեր հայտնելու հայտարարություններ էին, որ ինչ լավ է, որ նախագահները համաձայնվել են շարունակել աշխատանքները միջադեպեր քննման վերաբերյալ չնայած, ոնց որ բոլորը գիտեն թե ինչ մեխանիզմներ պետք է օգտագործեն»:

Թեւան Պողոսյանը նկատեց, որ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բավական անհուսալի էր գնահատել ադրբեջանական կողմի քաղաքականության փոփոխությունը: Նաեւ սա է իրեն հիմք տալիս ասել` քանի դեռ Ադրբեջանը չի փոխելու իր մարտավարությունը՝ սահմանը լարված պահելու առումով, Հայաստանը պետք է հզորացնի իր բանակն ու դրանով իսկ հասկացնի Ադրբեջանին, որ ռազմական քայլերով խնդիր լուծել չեն կարող. «Մինսկի խումբը պետք է հասկանա, որ սրանից հետո այլևս ժամանակ չկա փափուկ կեցվածքի, որ երկու կողմերի, երեք կողմերի միջև հավասարության նշան պահելն այլևս անընդունելի է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031